Մատչելի հղումներ

Եւրոպան քննարկում է ֆինանսական ճգնաժամը


Արդյունաբերապես զարգացած խոշորագույն երկրների ֆինանսների նախարարները հավաքվել են Փարիզում՝ փորձելով լուծել Եւրոպայի պարտքերի հետ կապված ճգնաժամը, ինչի հետեւանքով տնտեսական մեկ այլ անկման մեջ են հայտնվել աշխարհի տնտեսությունները։
Այստեղ նրանք քննարկելու են համաշխարհային ֆինանսական շուկաները կայունացնելու համար որոշ նախարարների կողմից ներկայացված ծրագրերը։


Այս հանդիպումից որեւէ նկատելի առաջընթաց չի ակնկալվում, որը միայն նախնական մի քայլ է՝ մինչեւ եկող գագաթաժողովը։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը կոչ էր արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելին՝ քննարկել եւրոյի գոտում առաջ եկած ճգնաժամը։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք Եւրոպական Միության առաջնորդներին են մեղադրում, ասելով, թե վերջիններս դանդաղկոտություն են ցուցաբերել ճգնաժամը կասեցնելու հարցում, որն էլ դարձել է համաշխարհային տնտեսական նոր անկման վտանգ։ Մերքելը, մերժելով քննադատությունը, հայտարարել է, թե եւրոյի գոտուց դուրս որեւէ երկիր չունի եւրոյի գոտու երկրների նկատմամբ հորդորներով հանդես գալու իրավունք։

Տարիների ընթացքում առաջ եկած խնդիրները, ըստ նրա, հնարավոր չէ լուծել մեկ գիշերվա ընթացքում։

XS
SM
MD
LG