Մատչելի հղումներ

«Եվրատեսիլ»-ի գործադիր ղեկավար. «Հայաստանի մասնակցությունը դրական նշան է»


«Եվրատեսիլ»-ի գործադիր ղեկավար. «Հայաստանի մասնակցությունը դրական նշան է»
«Եվրատեսիլ»-ի գործադիր ղեկավար. «Հայաստանի մասնակցությունը դրական նշան է»

«Եվրատեսիլ»-ի գործադիր ղեկավար Յոն Օլա Սանդը վերջերս անդրադարձել է Բաքվում մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Յոն Օլա Սանդը գոհունակություն է հայտնել մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքով:

«Նախապատրաստական աշխատանքներն առայժմ շատ լավ են ընթանում: Ադրբեջանական թիմը գործում է մեծ ոգևորությամբ և նվիրվածությամբ, և այս պահին նախապատրաստական աշխատանքները գտնվում են ծրագրած փուլում», - ասել է «Եվրատեսիլ»-ի գործադիր ղեկավարը, որը նաև իր գոհունակությունն է հայտնել այն հանգամանքով, որ չնայած ընդունող կողմի` Արդբեջանի, և Հայստանի միջև առկա քաղաքական լարվածության, հայկական կողմը մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել:

«Կարծում եմ` մրցույթին մասնակցության վերաբերյալ Հայաստանի կողմից ընդունված որոշումը շատ դրական նշան է: Տեղյակ եմ բարդ իրավիճակի առկայության մասին, սակայն համոզված եմ նաև, որ Ադրբեջանի կառավարությունը հոգ կտանի անվտանգության հետ կապված բոլոր այն խնդիրների մասին, որոնք անհրաժեշտ են մրցույթի բարեհաջող անցկացման համար», - ասել է «Եվրատեսիլ»-ի գործադիր ղեկավար Յոն Օլա Սանդը:

XS
SM
MD
LG