Մատչելի հղումներ

ՄԻԵԴ-ը հրաժարվել է Խոդորկովսկիին քաղբանտարկյալ համարելուց


Ստրասբուրգի դատարանը սակայն նշել է, որ Խոդորկովսկիի գործով դատավարության ընթացքը չի եղել արդար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քաղաքական որևէ հիմքեր չի հայտնաբերել Ռուսաստանի օլիգարխ Միխայիլ Խոդորկովսիի գործում:

Ստրասբուրգի դատարանը հինգշաբթի օրը հրապարակված իր որոշման մեջ նշել է, որ գործի վերանայման ընթացքում չի հայտնաբերել արդար դատավարության Խոդորկովսկիի իրավունքի որևէ խախտում կամ վկայություններ այն մասին, որ վերջինիս դատավարության հիմքում ընկած էին քաղաքական դրդապատճառներ:

«Ռուսաստանի երկու գործարարների դեմ ներկայացված մեղադրանքները լուրջ հիմքեր ունեին», - ասված է դատարանի որոշման մեջ: - «Սակայն նրանց դատավարության ընթացքը, ինչպես նաև բանտարկության համար հեռավոր վայրեր ուղարկելը չի եղել արդար և հիմնավորված»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաժամանակ նշել է, որ Ռուսատանի կողմից հարկային հսկա վճարումներից խուսափելու Խոդորկովսկիին ներկայացված մեղադրանքները հիմնավորված չեն եղել:

Այս կապակցությամբ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները պետք է Խոդորկովսկիին վճարեն 10 հազար եվրո չափով փոխհատուցում:

Փոխհատուցման գումարը չնչին է՝ համեմատած այն գումարների հետ, որը Խոդորկովսկին և իր «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերությունը կորցրել են վերջինիս ավելի քան տասը տարի առաջ տեղի ունեցած ձերբակալությունից հետո: Այն ժամանակ Խոդորկովսկին, լինելով Ռուսաստանում ամենամեծ կարողություն ունեցող մարդը, հրապարակայնորեն մարտահրավեր էր նետել նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանությանը:
XS
SM
MD
LG