Մատչելի հղումներ

Հարցում. նախագահ Օբաման դեռ ժողովրդականություն է վայելում եվրոպացիների շրջանում


Վերջերս անցկացված հետազոտության համաձայն, Եվրոպայում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ժողովրդականությունն անկում է ապրել, սակայն դեռևս մնում է բարձր մակարդակի վրա:

Չորեքշաբթի օրը ամենամյա «Թրանսատլանտիկ թրենդս» հետազոտության համաձայն, նախագահ Օբամային սատարողների տոկոսն անկում է գրանցել` 2009 թվականին 83 տոկոսից` իջնելով մինչև ներկայիս 78 տոկոսը:

ԱՄՆ-ի «Ջերման Մարշալ » հիմնադրամի կողմից անցկացվող ուսումնասիրությանը մասնակցել է ԱՄՆ-ից, Եվրամիության անդամ պետություններից և Թուրքիայից 1000 մարդ:

Չնայած եվրոպացիների շրջանում նախագահ Օբաման, ընդհանուր առմամբ, ժողովրդականություն է վայելում, հարցման մասնակիցների կեսից ավելին հավանության չեն արժանացրել Իրանի և Աֆղանստանի նկատմամբ վարվող նրա քաղաքականությունը:

Հարցմանը մասնակցած եվրոպացիների մեծամասնությունը նշել է, որ ԵՄ-ին անդամակցությունը դրական էր իրենց երկրների համար, սակայն բացասական են արտահայտվել եվրոն որպես արժույթ ընդունելու մասին:

XS
SM
MD
LG