Մատչելի հղումներ

Եվրամիությունը շարունակում է ֆինանսական բարեփոխումների իրականացումը


Եվրամիությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆինանսական այն գործոնների վրա, որոնց օգտագործումը նպաստել է ֆինանսական ճգնաժամի առաջացմանը:

Եվրամիության ներքին շուկայի հարցերով հանձնակատար Մայքլ Բարնիեն չորեքշաբթի օրը ներկայացրել է այսպես կոչված «կարճ վաճառքների» և ածանցյալ արժեթղթերի վաճառքի համար հստակ կանոններ ստեղծելու առաջարկություններ:

«Կարճ վաճառքի» եղանակը հնարավորություն է տալիս ներդրողներին կանխագուշակել որոշ արժեթղթերի էժանացումը, ինչը խոցելի շուկաներում իրավիճակը ապակայունացնող գործոններից մեկն է:

Ածանցյալ արժեթղթերը ֆինանսական բարդ գործիքներ են, որոնց օգտագործման հիմքում ընկած է որոշակի ապրանքատեսակի գինը:

Առաջարկությունները նաև կոչ են անում ֆինանսական ընկերություններին և ածանցյալ արժեթղթերի վաճառքով զբաղվող ներդրողներին ավելի շատ տեղեկատվություն տրամադրել ոլորտը կարգավորող մարմիններին:

XS
SM
MD
LG