Մատչելի հղումներ

Եվրոյի ճգնաժամը


Եվրոյի ճգնաժամը
Եվրոյի ճգնաժամը

Եվրոպայի գլխավերևում գորշ ամպերը սպառնում են նույնիսկ ամենամեծ և կայուն տնտեսություն ունեցող երկրներին:

Եվրոպայի տասնամյա պատմություն ունեցող արժույթի` եվրոյի ճգնաժամի և եվրոգոտում հսկայական պարտքեր ունեցող շատ անդամ-երկրների պատճառով, մնացած անդամներին տրամադրել են վարկային երաշխիքներ` արժույթն ամրապնդելու և դեֆոլտից խուսափելու նպատակով: Երաշխիքների հիմնական մասը տրամադրել է Եվրոպայի տնտեսական հսկան` Գերմանիան, հարուցելով գերմանացիների դժգոհությունն առ այն, որ նրանք ստիպված են փրկել Եվրոպայի ամենաշատ ծախսողներին` ինչպիսին Հունաստանն է: Ոմանք էլ կասկածում են, որ եվրոն կդիմակայի երկար ժամանակ:

Եվրոպայի գլխավերևում գորշ ամպերը սպառնում են նույնիսկ ամենամեծ և կայուն տնտեսություն ունեցող երկրներին: Գերմանիան ներկայացրել է Երկրորդ համաշխարհայինից հետո առաջին հավակնոտ ծրագիրը` կրճատել պետական պարտքը մինչև Եվրամիության պահանջները` մյուսներին խրախուսելով հետևել իրեն և կայունացնել եվրոն:

Բեռլինի արժեթղթերի շուկայի նախագահ Արթուր Ֆիշերի խոսքերով` Գերմանիայի գործողությունները կայունացրել են ֆինանսական շուկան:

“Սովորական անհատ ներդրողը հասկանում է, որ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել: Պրոֆեսիոնալ ներդրողը հասկանում է, որ այս ամենի ազդեցությունը լուրջ է և շարժվում է ճիշտ ուղղությամբ”,-ասում է նա:

Պետական պարտքը Հունաստանի կառավարությանը կանգնեցրել է դեֆոլտի առաջ: Գերմանիան համաձայնել է ֆինանսական երաշխիքներ տրամադրել` պայմանով, որ Հունաստանը կձեռնարկի միջոցներ և կկանխի հետագա ցույցերը:

Շատ գերմանացիներ այն զգացումն ունեն, որ նրանց կոչ են անում օգնելու հույներին, ովքեր ծախսել են ավելին, քան կարող էին: Սակայն ըստ Արթուր Ֆիշերի` դա այնքան էլ ճիշտ չէ:

“Ենթադրենք` թողնում ենք, որ Հունաստանը սնանկ ճանաչվի, նրանց փոխառությունները եվրոյով են, նշանակում է` այդ փոխառություն տրամադրողներն էլ կորուստ կկրեն: Իսկ մեծ հաշվով` այդ փոխառությունները տրամադրել են նաև գերմանական բանկերը”,-բացատրում է նա:

Եվրոպայի մեծ տնտեսությունները և Արժույթի միջազգային հիմնադրամը եվրոպական թույլ տնտեսություններին աջակցելու համար դժվարությամբ հայթհայթեցին մեկ տրիլիոն դոլար արժողությամբ փոխառության լրացուցիչ երաշխիքներ:

“Դայ Վելտ” գերմանական ազդեցիկ լրագրի գլխավոր քաղաքական թղթակից, պատմաբան Մայքլ Սթյուըրմըրը սակայն վստահ չէ, որ եվրոն կդիմակայի երկար ժամանակ:

“Եվրոյի համակարգի լուրջ մասնակիցները մի պահ կսթափվեն և կհասկանան, որ բավական է մնացածին փրկել: Նրանց փրկելու համար պետք է նախ իրենց փրկեն: Մենք կասեցնում ենք անդամակցության գործընթացը և վերադառնում հյուսիսային Եվրոպայի արժույթներից մեկին` ֆրանկին կամ գուլդեն` որը լավ է հնչում և ամուր է: Այդ դեպքում եվրոյի հարավային մասը կկործանվի”,-կարծում է նա:

Շատ վերլուծաբաններ մատնանշում են նաև եվրոյի կառուցվածքային բացերը, որ եվրոգոտում գտնվող երկրների միակ ընդհանրությունն արժույթն է, մինչդեռ բյուջեն և ծախսումները տարբեր են:

Սակայն ոչ բոլորն են այդքան հոռետես եվրոյի և Եվրամիության ապագայի շուրջ:

“Այս ամենը կանխատեսվել էր, երբ եվրոգոտին և եվրոն նույնացվեց, քանի որ գիտակցում էինք, որ գործ ունենք տարբեր ներուժով տնտեսությունների հետ: Այսօր ուժեղ տնտեսություն ունեցող երկրները քիչ են, իսկ թույլ տնտեսություններին անհրաժեշտ է օգնել: Ժամանակի ընթացքում իրավիճակը կարող է փոխվել, և նրանք օգնեն մեզ”,-ասում է Արթուր Ֆիշերը:

Եվրոն հայտնվել է դժվար կացության մեջ. մինչ շատերը կանխատեսում են դրա կործանումը, ոմանք կարծում են, որ ընդհանուր արժույթը և Եվրոպայի քաղաքական պարտատոմսերը շատերին են օգուտ տվել, որպեսզի հեշտությամբ վերանան:

XS
SM
MD
LG