Մատչելի հղումներ

Եվրախորհրդարանը ԵՄ-ում գնչուների ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել


Եվրոպայի Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկ
Եվրոպայի Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկ

Եվրոպական Խորհրդարանի նախագահը դիմելու է Եվրամությանը` Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գնչուների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչով:

Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի համաձայն, Եվրոպական Խորհրդարանի բացման նստաշրջանի ընթացքում նա ԵՄ-ին կոչ է անելու հրապարակայնորեն ճանաչել գնչուների հանդեպ իրագործված դաժանությունները:

Եվրոպական Խորհրդարանի համաձայն, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆաշիստների և նրանց դաշնակիցների կողմից սպանվել են հարյուր հազարավոր գնչուներ:

ԵՄ-ի որոշ անդամ-պետություններ, օրինակ` Գերմանիան 1982 թվականին, արդեն որպես ցեղասպանություն ընդունել են գնչուների սպանությունները:

XS
SM
MD
LG