Մատչելի հղումներ

Եվրամիությունը չի ընդունի Ղրիմում անցկացվող հանրաքվեի արդյունքները


Ուկրաինայում Եվրամիության ներկայացուցչությունը զգուշացրել է, որ այս օրերին Ղրիմում գտնվող ԵՄ-ի քաղաքացիները կարող են կարծիք արտահայտել Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի շուրջ, սակայն նրանք չեն ներկայացում Եվրամիությունը

Եվրոպական Միությունը չի ընդունի Ղրիմում կիրակի օրն անցկացվող հանրաքվեի արդյունքները:

Այս մասին ասված է Ուկրաինայում Եվրամիության ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

«Այս հանրաքվեն հակասահմանադրական է: Այդ իսկ պատճառով անօրինական այս ակտը դիտարկելունպատակով չի ուղարկվել Եվրամիության և ոչ մի դիտորդ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայում Եվրամիության ներկայացուցչությունը զգուշացրել է, որ այս օրերին Ղրիմում գտնվող ԵՄ-ի քաղաքացիները կարող են կարծիք արտահայտել Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի շուրջ, սակայն նրանք չեն ներկայացում Եվրամիությունը:
XS
SM
MD
LG