Մատչելի հղումներ

ԵՄ-ը միլիոնավոր դոլարի պարենային օգնություն կտրամադրի Հյուսիսային Կորեային


ԵՄ-ը միլիոնավոր դոլարի պարենային օգնություն կտրամադրի Հյուսիսային Կորեային

Եվրոպական հանձնաժողովը ավելի քան 14,5 միլիոն դոլարի պարենային օգնություն է տրամադրելու Հյուսիսային Կորեային՝ այս երկրում սովի շեմին կանգնած մոտ 650 հազար մարդու օգնություն ցուցաբերելու համար։

Եվրահանձնաժողովը երկուշաբթի օրը հայտարարել է, որ պարենային օգնությունը, որի բաշխումը վերահսկվելու է մոնիթորինգի խիստ համակարգի միջոցով, տրամադրվելու է երկրի հյուսիսային և արևելյան նահանգների այն բնակիչներին, որոնց ամենից շատ է սպառնում թերսնումը։

Հյուսիսային Կորեային օգնություն ցուցաբերելու ծավալը որոշելու նպատակով, այս երկիր է անցյալ ամիս այցելել Եվրամիության հինգ պաշտոնյա։ ԱՄՆ-ի մարդու իրավունքների հանձնակատար Ռոբերթ Քինգի գլխավորած պատվիրակությունը նույնպես այց է կատարել մայիս ամսվա ընթացքում, սակայն հանձնաժողովի աշխատանքի արդյունքները դեռևս ուսումնասիրվում են։

ՄԱԿ-ի պարենային գործակալության համաձայն, Հյուսիսային Կորեայի բնակչության մեկ քառորդին՝ մոտ 6 միլիոն մարդու պահանջվում է պարենային անհապաղ օգնություն։

Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայից պահանջում է երաշխիքներ այն մասին, որ իր կողմից տրամադրվող պարենային որևէ օգնություն չի տրամադրվելու Հյուսիսի զինուժին կամ իշխող կուսակցության աջակիցներին։

XS
SM
MD
LG