Մատչելի հղումներ

ԵՄ-ը հավանության է արժանացրել Քադաֆիի դեմ պատժամիջոցների փաթեթը


ԵՄ-ը հավանության է արժանացրել Քադաֆիի դեմ պատժամիջոցների փաթեթը

Բրյուսելում անցկացվող ԵՄ-ի հանդիպման ընթացքում հավանության է արժանացել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ պատժամիջոցների ընդունումը։ Անցյալ շաբաթ նման որոշում էր կայացրել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, ԵՄ-ի պատժամիջոցները ներառում են սպառազինությունների վաճառքի արգելք, Քադաֆիի և նրա մերձավորների ունեցվածքի սառեցում ու նրանց մուտքի արտոնագրերի տրամադրման արգելք: Այս միջոցներն ընդգրկված են նաև ՄԱԿ-ի կողմից շաբաթ օրն ընդունված բանաձևում:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը Ժնևում մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողովի ընթացքում երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Քադաֆին պետք է անհապաղ հրաժարական ներկայացնի` հավելելով, որ Լիբիայի ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր կառավարությունը:

Քլինթընն ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է քննարկել այս երկրում կառավարության կողմից գործադրվող բռնությունները դադարեցնելուն ուղղված գործողությունների տարբերակներ:

XS
SM
MD
LG