Մատչելի հղումներ

ԵՄ-ը սառեցրել է Իրանի կենտրոնական բանկի ակտիվները


ԵՄ-ը սառեցրել է Իրանի կենտրոնական բանկի ակտիվները
ԵՄ-ը սառեցրել է Իրանի կենտրոնական բանկի ակտիվները

Եվրոպական Միությունն արգելել է Իրանից նավթի նոր գնումներն ու սառեցրել է այդ երկրի կենտրոնական բանկի ակտիվները:

Նոր այս պատժամիջոցների վերաբերյալ որոշումն ընդունվել է երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ԵՄ-ի արտգործնախարարների հանդիպման ընթացքում:

Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ընդունված որոշման համաձայն, ԵՄ-ի անդամ պետություններին թույլատրվել է մինչև հուլիսի 1-ը կատարել Իրանից նավթ գնելու մասին պայմանագրերը՝ քայլ, որը միտված է օգնելու Իրանից նավթի հիմնական գնորդ հանդիսացող Հունաստանին, Իսպանիային և Իտալիային գտնել նավթամատակարարման այլընտրանքային ուղիներ:

Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հորդորել են Իրանի առաջնորդներին «անհապաղ դադարեցնել միջուկային վիճահարույց ծրագիրը»՝ ասելով, որ «Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելն անընդունելի է»:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ նոր պատժամիջոցները կրկին ցույց են տվել, որ միջազգային համայնքը վճռորոշ է լուծելու «Իրանի միջուկային ծրագրով ներկայացվող լուրջ վտանգը»:

Իրանի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել ԵՄ-ի կողմի ընդունված որոշումը՝ կրկին անգամ սպառնալով արգելափակել Հորմուզի նեղուցը:

Երկրի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի տեղակալի համաձայն, Իրանից նավթի արտահանման ցանկացած խաթարման արդյունքում Հորմուզի նեղուցն «անպայմանորեն» կարգելափակվի:

XS
SM
MD
LG