Մատչելի հղումներ

ԵՄ-ը «Google»-ի դեմ հակամենաշնորհային հետաքննություն է սկսել


ԵՄ-ը «Google»-ի դեմ հակամենաշնորհային հետաքննություն է սկսել

Եվրամիությունում մրցակցությունը վերահսկող մարմինները հակամենաշնորհային հետաքննություն են սկսել «Google» ընկերության դեմ: Հետաքննությունն անցկացվում է` ի պատասխան ինտերնետային հսկայի կողմից առցանց որոնման և գովազդի շուկայում իր գերիշխող դիրքը չարաշահելու մեղադրանքներին:

«Google»-ի մրցակից որոնման ծրագրերը բողոք են ներկայացրել այն մասին, որ ընկերությունը որոնման ինչպես վճարովի, այնպես էր անվճար արդյունքներում անբարենպաստ դիրքում է տեղադրում մրցակիցների կողմից առաջարկվող ծառայությունները:

Մրցակիցները մեղադրում են «Google»-ին մրցակից որոշ ծառայությունների անվճար որոնման արդյունքների կարգը նվազեցնելու մեջ, ինչի պատճառով մրցակիցների գործընկերները հնարավորություն չեն ունենում տեղադրել իրենց գովազդը «Google»-ի կայքերում:

«Google»-ը երեքշաբթի օրը հանդես է եկել էլեկտրոնային փոստով ուղարկված ուղերձով` հայտարարելով, որ «ջանք չի խնայում իր ծառայություններից օգտվողների և ընդհանրապես ոլորտի համար լավագույնն անելու ուղղությամբ»:

XS
SM
MD
LG