Մատչելի հղումներ

ԵՄ-ի արտգործնախարարները պահանջում են սպառազինության առևտրի կարգավորման ոլորտում «վճռական քայլեր» ձեռնարկել


Նյու Յորքում երկուշաբթի օրը մեկնարկում է միջազգային համաժողով, որի մասնակիցները կմշակեն սպառազինության գլոբալ առևտուրը կարգավորող համաձայնագրի նախագիծը

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Շվեդիան, Նյու Յորքում 150 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկուշաբթի օրը մեկնարկող հանդիպմանն ընդառաջ հորդորել են Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություններին աջակցություն ցուցաբերել սովորական սպառազինության առևտրի կարգավորմանն ուղղված «վճռական քայլերին»:

Նյու Յորքում երկուշաբթի օրը մեկնարկում է միջազգային համաժողով, որի մ կմշակեն սպառազինության գլոբալ առևտուրը կարգավորող համաձայնագրի նախագիծը: Համաժողովը տևելու է տևելու է մոտ մեկ ամիս:

Համաժողովին ընդառաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը և Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի համաձայն սպառազինության անօրինական առևտուրը «մարդկությանը գնալով ավելի մեծ վտանգ ներկայացնող սպառնալիք է դարձել»:

Արտգործնախարարների համաձայն, ամեն տարի աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են սպառազինությունների վաճառքի դաշտի ոչ պատշաճ եղանակով կարգավորված լինելու պատճառով:

Հայտարարությունը, որին միացել է նաև Շվեդիայի առևտրի նախարարը, կոչ է անում «մշակել միջազգային միասնական ստանդարտների ուժեղ և համապարփակ շրջանակ», որպեսզի օրինական եղանակով վաճառվող զենքը և զինամթերքը չընկնեն անօրինական վաճառքով զբաղվող ցանցերի ձեռքը:
Դիվանագետները նշել են, որ իրենց պետությունները Եվրոպայում զենքի արտահանման շուկայի ամենախոշոր մասնակիցներն են: Նրանց համաձայն, այս հանգամանքը նշանակում է, որ իրենց պետությունների վրա հատուկ պատասխանատվություն է դրված՝ ապահովելու, որ արտահանվող զենքը չի օգտագործվում՝ մարդասիրական նպատակների կամ միջազգային օրենքը խախտելու համար:

Սովորական սպառազինությունների օրինական պարտադիր ուժ ունեցող համաձայնագիր մշակելու ուղղությամբ աշխատանքները տարվում են 2006 թվականից: Համաձայնագրում նախատեսվում է ներառել սպառազինությունների լայն շրջանակի, ներառյալ տանկերի, կործանիչ օդանավերի և ինքնաձիգների ներմուծումը, արտահանումը և փոխանցումը կարգավորող ստանդարտները:
XS
SM
MD
LG