Մատչելի հղումներ

Եվրոպական Միության ֆինանսների նախարարները Բրյուսելում գրանցել են առաջընթաց


Բրյուսելում հանդիպման ժամանակ Եվրոպական Միության ֆինանսների նախարարները հայտարարել են, թե առաջընթաց է գրանցվել բանկային համակարգը կայունացնելու եւ եւորոյի գոտում ֆինանսական հատկացումների հարցը լուծելու ուղղությամբ։


Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո նախարարները համաձայնվել են Եվրոպական բանկային համակարգին հատկացնել մոտ 14Օ մլրդ դոլար, թույլ չտալու համար, որ Հունաստանի կողմից պարտքերը մարել չկարողանալու դեպքում եւրոպական մյուս երկրների բանկերը տուժեն։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին լավատեսորեն են խոսել Միության կողմից եկող չորեքշաբթի օրն անցկացվելիք գագաթաժողովի ընթացքում այս որոշումը հաստատելու հնարավորության մասին։

Հիշեցնենք, որ Եվրոպական Միության 17 անդամ պետոււթյունները, որոնք գտնվում են եւրոյի գոտում, արդեն իսկ հաստատել են ֆինանսական հատկացումների 596 մլրդ դոլարի ծրագիրը, սակայն դեռեւս պիտի ընդունեն այն իրականացնելու համար անհրաժեշտ մանրամասնությունները։

XS
SM
MD
LG