Մատչելի հղումներ

Ֆրանսիայում և Իսպանիայում ձերբակալվել է «ԷԹԱ» խմբավորման երկու անդամ


Ֆրանսիայում և Իսպանիայում ձերբակալվել է «ԷԹԱ» խմբավորման երկու անդամ
Ֆրանսիայում և Իսպանիայում ձերբակալվել է «ԷԹԱ» խմբավորման երկու անդամ

Իսպանիայի և Ֆրանսիայի ոստիկանության ուժերի համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալվել է «ԷԹԱ» խմբավորման հետ ենթադրաբար կապեր ունեցող երկու անձ:

Կասկածյալներից մեկը ձերբակալվել է Ֆրանսիայի, մյուսը` Իսպանիայի տարածքում:

«ԷԹԱ» խմբավորումը երկուշաբթի օրը հանդես է եկել հարատև զինադադարի մասին հայտարարությամբ: Զինադադարը, ըստ խմբավորման, կարող է հաստատվել միջազգային կազմակերպությունների կողմից:

«ԷԹԱ»-ն հայտնել է զինված պայքարն ավարտելու իր հանձնառության մասին, սակայն որևէ տեղեկություն չի հայտնել խմբավորումը ցրելու կամ զենքերը հանձնելու մասին:

Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Զապատերոն մերժել է «ԷԹԱ» խմբավորման կողմից զինադադարի մասին հայտարարությունը` ասելով, որ խմբավորման հետ որևէ բանակցություն չի վարվելու, և «ԷԹԱ»-ին միայն տրված է ցրվելու հնարավորություն:

ԷԹԱ-ն պայքարում է Ֆրանսիայից եւ Իսպանիայից Բասքերի երկրի անկախության համար։

XS
SM
MD
LG