Մատչելի հղումներ

Էրդողանը խոստացել է «ջարդել իր հակառակորդների ձեռքերը»


ԱՄՆ-ի և Թուրքիայի դիվանագետներին վերջին պահին հաջողվել է խուսափել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների ճգնաժամից

Թուրքիայի վարչապետը խոստացել է վրեժխնդիր լինել իր հակառակորդների նկատմամբ՝ ասելով, թե «կջարդի նրանց ձեռքերը», եթե նրանք օգտագործեն կաշառակերության հետզհետե ընդլայնվող սկանդալն իր իշխանությունը խարխլելու նպատակով:

Թուրքիայի վարչապետը «մութ դաշինքների գործ» է անվանել կաշառակերության հետաքննությունը և խոստացել է «ջրի երես հանել» դրանում ներգրավվածներին:

Այս ընթացքում, «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, ԱՄՆ-ի և Թուրքիայի դիվանագետներին վերջին պահին հաջողվել է խուսափել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների ճգնաժամից, որոնց դրդապատճառը կարող էր դառնալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը կարող է վտարվել՝ սադրիչ գործողությունների իրականացման պատճառով:

«Վաշինգտոնը լուրջ նախազգուշացում է հղել Անկարային այն մասին, որ Միացյալ Նահանգների և իր դիվանագետների նկատմամբ ահաբեկման արշավի իրականացնումը կարող է ծանր հետևանքներ ունենալ երկկողմանի հարաբերությունների համար», - գրում է պարբերականը:

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններում լարվածություն է ստեղծվել այս տարվա գարնանից՝ արտաքին քաղաքականության հիմնարար մի քանի խնդրի, մասնավորապես Սիրիայի հարցի շուրջ ձևավորված անհամաձայնության պատճառով:
XS
SM
MD
LG