Մատչելի հղումներ

«Հայաստանի հետ սահմանի բացումը բացառվում է». Էրդողան


Էրդողանը` Հայաստանի հետ սահմանների մասին
please wait

No media source currently available

0:00 0:00:28 0:00

Էրդողանը` Հայաստանի հետ սահմանների մասին

«Թուրքիան հաստատակամ է մնում և չի բացի Հայաստանի հետ իր սահմանները»

Բաքու սեպտեմբերի 11-ին կատարած իր այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններին:

Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականի փոխանցմամբ, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ տարածքներում պահպանվող լարվածության մասին, Էրդողանն ասել է, որ Թուրքիան «հաստատակամ է մնում և չի բացի Հայաստանի հետ իր սահմանները»:

«Հայաստանի հետ Թուրքայի սահմանի բացումը բացառվում է: Մեր կառավարության դիրքորոշումն ակնհայտ է: Մենք երբեք չենք դիմի նման քայլի, իսկ հայերը պետք է հետ քաշեն իրենց ուժերը օկուպացված տարածքներից՝ նախքան մեր կողմից նման քայլը քննարկելը», - ասել է Թուրքայի վարչապետը:

Թուրքիան փակել է Հայաստանի հետ իր սահմանը ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ որպես Ադրբեջանի հետ համերաշխության նշան:

Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայում ունեն ավելի հզոր սպառազինություն, քան երկու տասնամյակ առաջ, և եթե Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա նավթ տեղափոխող խողովակաշարերը կամ Հայաստանում գտնվող ատոմակայանը վտանգված լինեն, ապա պատերազմը կարող է տարածվել:
XS
SM
MD
LG