Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետը գովում է Ադրբեջանին, դատապարտում՝ Հայաստանին


՝՝Թուրքիան չի կարող ցուցաբերել անտարբերություն ու մոտից է հետեւելու զարգացող գործընթացներին՛՛, ասել է նա

՝՝Ադրբեջանը միշտ էլ կառուցողական դիրքեր է ունեցել բանակցություններում՛՛։

Այսպես է հայտարարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով, թե ՝՝Բաքուն դրականորեն է ընդունել նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նոր առաջարկները, մինչդեռ Հայաստանը պատասխանել էլ չի տվել առաջարկներին՛՛։

Նրա խոսքերով, իրենք այս հարցի շուրջ քննարկումներ են անցկացրել միջուկային հարցերով գագաթաժողովի շրջանակներում, սակայն ՝՝ցավոք՛՛, ականատես եղել նույն վերաբերմունքին։

՝՝Մենք, սակայն, շարունակելու ենք մեր հաստատակամ քաղաքականությունը եւ կոչ ենք անում Մինսկի խմբին նույնպես ցուցաբերել վճռականություն՛՛, ասել է Էրդողանը CNN Turk հեռուստակայանին տված հարցազրույցի ժամանակ։

Էրդողանն ասել է նաեւ, թե Թուրքիան շարունակելու է իր զգայուն մոտեցումը Ղարաբաղյան խնդրի հարցում ու ավելացրել, որ Անկարան չի կարող ցուցաբերել անտարբերություն ու ՝՝միշտ մոտից է հետեւելու զարգացող գործընթացներին՛՛։

XS
SM
MD
LG