Մատչելի հղումներ

Քննարկվում է կանանց եպիսկոպոսություն շնորհելու հարցը


Քննարկվում է կանանց եպիսկոպոսություն շնորհելու հարցը
Քննարկվում է կանանց եպիսկոպոսություն շնորհելու հարցը

Անգլիայում շարունակվում են քննարկումները կանանց եպիսկոպոսական աստիճան շնորհելու վերաբերյալ

Հուլիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Յորք քաղաքում սկսված եկեղեցական ժողովի ընթացքում քննարկվելու է բարձրաստիճան կին հոգևորականների նշանակման խնդիրը:

Հանդիպման ընթացքում ակնկալվում են կանանց եպիսկոպոսական աստիճան շնորհելուն դեմ հանդես եկող ծխական խորհուրդների ներկայացուցիչների ելույթները:

Եկեղեցու ազատական ծխական խորհուրդները դեմ են առաջարկվող ծրագրին` պնդելով, թե այս կերպ կնվազեցվի կին քահանաների կարգավիճակը, նրանց դարձնելով «երկրորդ կարգի» հոգևորականներ:

Ի դեպ, Անգլիայում կանանց քահանայություն շնորհելու վերաբերյալ որոշումը կայացվել էր դեռևս 1994-ին, համանման եկեղեցական ժողովի արդյունքում:

Եկեղեցական այս հավաքը, որը տևելու է շուրջ 15 ժամ, քննարկելու է կրոնական մի շարք այլ խնդիրներ ևս:

XS
SM
MD
LG