Լոս Անջելեսում անցկացված «Էմմի» մրցանակի 63-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ժամանակակից ընտանիք» («Modern Family») սերիալը:
Լոս Անջելեսում կիրակի օրն անցկացված մրցանակաբաշությունը վարել է ամերիկյան «Ֆոքս» հեռուստաալիքով ցուցադրվող «Գլի» («Glee») հեռուստասերիալի դերասանուհի Ջեյն Լինչը:
«Ժամանակակից ընտանիք» («Modern Family») սերիալում մասնակցող դերասանները նվաճել են նաև մրցանակներ «Կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասան» և «Կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգերում:
Ամերիկյան «Սի-Բի-Էս» հեռուստաընկերության կողմից ցուցադրվող «Տանտիկին» («The Good Wife»)շոուի դերասանուհի Ջուլիանա Մարգլիեսը հաղթող է ճանաչվել «Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում, իսկ «Էն-Բի-Սի» հեռուստաընկերության «Ուրբաթօրվա գիշերային լույսեր» («Friday Night Lights») շոուհի դերասան Քայլ Չենդրելը հաղթող է ճանաչվել «Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասան» անվանակարգում:
Միացյալ Նահանգների հեռուստատեսությամբ ցուցադրվող և անցյալ յոթ տարվա ընթացքում ամենամեծ թվով հեռուստադիտողներ ունեցած «Ամերիկյան կուռք» շոուն իրական ժամանակում ցուցադրվող շոուների անվանակարգում իր տեղը զիջել է «Սի-Բի-Էս» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Հրաշալի մրցավազք» («Amazing Race») շոուին:
«Էմմի» մրցանակը «Լավագույն դրամա» անվանակարգում արդեն չորրորդ անգամ շահում է «Խենթ մարդիկ» («Mad Men») դրաման:
Մարտին Սկորսեզեն նվաճել է «Էմմի»-ի «Լավագույն ռեժիսոր» մրցանակը՝ «Էյչ-Բի-Օու» հեռուստաընկերության կողմից ցուցադրվող «Փայտե սալահատակի կայսրություն» («Boardwalk Empire») հեռուստասերիալում կատարած իր ռեժիսորական աշխատանքի համար: