Միացյալ Նահանգներում ծածկագրված էլեկտրոնային փոստի ծառայություններ մատուցող մի ընկերություն, որն անցնում է ԱՄՆ-ի գաղտնի ծրագրերի մասին տեղեկությունների «արտահոսք» իրականացրած Էդվարդ Սնոուդենի գործով, դադարեցրել է իր գործունեությունը՝ ըստ էության տեղի տալով պետական մարմինների կողմից գործադրվող ճնշման:
Էլեկտրոնային փոստի ծառայություններ մատուցող «Lavabit» ընկերությունն իր կայքում հրապարակել է ծառայությունների մատուցումը դադարեցնելու մասին հաղորդագրություն:
Ընկերության գործունեությունը ղեկավարող սեփականատեր Լադար Լևինսոնն իր հաղորդագրության մեջ նշել է, որ չի կարող ներկայացնել պատճառները, քանի որ դա չի թույլատրվում ԱՄՆ-ի օրենսդրությամբ: Նա ասել է նաև, որ երկու անգամ դիմել է «համապատասխան մարմիններին»՝ տեղեկությունները հրապարակելու մասին թույլտվություն ստանալու խնդրանքով:
Լևինսոնն իր հաղորդագրության մեջ ասում է, որ ընկերությունը նախապատրաստվում է դատական պայքարին՝ միաժամանակ զգուշացնելով իր հաղորդագրության ընթերցողներին այն մասին, որ «իրենց անձնական տվյալները չի կարելի վստահել Միացյալ Նահանգների հետ ֆիզիկական կապ ունեցող որևէ ընկերության»:
«Lavabit»-ն իր գործունեությունը դադարեցնելուց առաջ մատուցում էր էլեկտրոնային փոստի այնպիսի ծառայություններ, որոնք թույլ էին տալիս ծածկագրել ընկերության սերվերների միջոցով ուղարկվող տեղեկություններն այնպես, որ էլեկտրոնային նամակները կարող էին ընթերցվել՝ միայն տրամադրելով գաղտնաբառ համապատասխան օգտատերերին:
Նմանատիպ ծառայություններ մատուցող մեկ այլ՝ «Silent Circle» անվանումը կրող ընկերությունը նույնպես դադարեցրել է իր գործունեությունը: