Մատչելի հղումներ

Ֆլորիդայում շարունակվում են ԱՄՆ-ի կուսակցական ընտրությունները



ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահական ընտրություններում թեկնածու գրանցվելու հավակնորդներ Միթ Ռոմնին եւ Նյութ Գինգրիչն իրենց պայքարն են շարունակում Ֆլորիդա նահանգում։ Այստեղ երկու օրից սկսվելու են Հանրապետական կուսակցության նախնական ընտրությունները։

Հարցումների արդյունքում առավել թվով ձայներ առայժմ ունի խոշոր ներդրող, Մասաչուսեթս նահանգի նախկին կառավարիչ Միթ Ռոմնին։

Նյութ Գինգրիչի ընտրարշավը մի հաջողություն գրանցեց շաբաթ օրը, երբ նրան իր աջակցությունը հայտնեց կուսակցությունից նախկին թեկնածու, պիցցայի բիզնեսի խոշոր մագնատ Հերման Քեյնը։ Վերջինս ընտրարշավից դուրս էր եկել դեկտեմբեր ամսին, երբ նրան սկսեցին մեղադրել սեռական բռնություններ իրականացնելու եւ ընտանեկան անհավատարմության մեջ։

Ընտրարշավում հավաքած ձայների թվով երրորդ ու չորրորդ տեղերում են Փենսիլվանիայի նախկին նահանգապետ Ռիք Սանթորումը եւ Տեխասից կոնգրեսական Ռոն Փոլը։

XS
SM
MD
LG