Մատչելի հղումներ

Էլիզաբեթ 2-րդ թագուհին ժամանեց Իռլանդիայի Հանրապետություն


Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Էլիզաբեթ Երկրորդ թագուհու եւ նրա ամուսնու՝ Էդինբուրգի իշխան Ֆիլիպի համար Իռլանդիայի Հանրապետությունում կազմակերպվել է պետական ընդունելություն։

Մինչեւ թագուհու կողմից Իռլանդիայի Հանրապետություն կատարելիք այցը երկրի զինված ուժերը ավտոբուսներից մեկում հայտնաբերել են մի ռումբ ու վնասազերծել այն։

Ռումբը հայտնաբերվել է Մամութ քաղաքում, մայրաքաղաք Դուբլինից 25 կմ հեռավորության վրա։

Այս այցը Մեծ Բրիտանիայի որեւէ միապետի կողմից Իռլանդիա կատարած առաջին այցն է 1916 թվականից ի վեր։

Մինչ այդ՝ 1911 թվականին Ջորջ 5-րդ թագավորն էր այցելել այստեղ։ Սակայն այն ժամանակ Իռլանդիան դեռեւս Միացյալ Թագավորության մաս էր կազմում։

Թագուհու այցին դեմ են Իռլանդիայի հանրապետական բանակն ու այս կազմակերպությանն աջակցող ուժերը, որոնք մայրաքաղաք Դուբլինում հանդես էին գալիս բողոքի ցույցերով։

XS
SM
MD
LG