Մատչելի հղումներ

Եգիպտոսի վարչապետը նոր նախարարներ է նշանակել


Եգիպտոսի նախագահ Մորսիի հանդիպումը ջրային ռեսուրսների և ոռոգման նախարար Քանդիլի հետ (արխիվային լուսանկար)
Եգիպտոսի նախագահ Մորսիի հանդիպումը ջրային ռեսուրսների և ոռոգման նախարար Քանդիլի հետ (արխիվային լուսանկար)
Եգիպտոսի վարչապետը կատարել է երկրի նախարարների խորհրդի նոր անդամների ընտրությունը, որոնց թվում են ներկայիս ֆինանսների և արտաքին գործերի նախարարները:

Վարչապետ Հիշամ Քանդիլը չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել արտգործնախարար Մոհամեդ Քամել Ամրի և Ֆինանսների նախարար Մումթազ ալ-Սայիդի հետ: Այս հանդիպումներիցց մեկ օր անց երկրի նորանշանակ վարչապետը հանդես կգա կառավարության նոր կազմը ներկայացնող պաշտոնական հայտարարությամբ:

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիի կողմից անցյալ շաբաթ նշանակված նոր վարչապետը զբաղեցրել է ջրային ռեսուրսների և ոռոգման նախարարի պաշտոնը: Նշանակումից հետո նա ասել է, թե նոր նախարարներն իրենց պաշտոնում նշանակվելու են ըստ ունեցած մասնագիտական որակավորման:

Վարչապետ Հիշամ Քանդիլն այս պաշտոնում նշանակվել է նախագահ Մոհամեդ Մորսիի և Եգիպտոսում կառավարումն իրականացնող զինված ուժերի միջև իշխանության համար շարունակվող պայքարի պայմաններում:
XS
SM
MD
LG