Մատչելի հղումներ

Բախումները շարունակվում են Եգիպտոսի մայրաքաղաքում




Երկրորդ օրը լինելով՝ Եգիպտոսում շարունակվում էին բախումները ոստիկանության եւ քարեր նետող ցուցարարների միջեւ։ Բախումների արդյունքում 1Օ մարդ է զոհվել, 3ՕՕ-ը՝ վիրավորվել։

Բանակային ուժերը խորհրդարանից ոչ հեռու գտնվող շենքերից մեկի տանիքից քարեր են նետել ընդդեմ ցուցարարների, ինչպես նաեւ արձակել բոցավառվող շիթեր, հավաքվածների ցրելու համար։ Ռազմական կառավարմանը վերջ տալու պահանջով փողոցներ ելած ժողովուրդը բարիկադներ է կառուցում՝ պաշտպանվելու բանակային ուժերի հարձակումներից։

Երկրի վարչապետ Քամալ էլ-Գանզուրին հեռուստատեսությամբ հայտարարել է, թե անվտանգության ուժերը փորձում են պաշտպանել շենքերը։
Այս բռնությունները շարունակվում են, երբ Եգիպտոսում սպասվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների հրապարակումը։ Մահմեդական արմատներ ունեցող կուսակցությունները կարծես ամրապնդում են ընտրություններում արդեն իսկ գրանցած հաջողությունը։

Վերջնական արդյունքը հրապարակվելու է կիրակի օրը։

XS
SM
MD
LG