Եգիպտոսի լրատվամիջոցները "հեղափոխական" են գնահատել ժամանակին մեծ իշխանություն ունեցող պաշտպանության նախարարին պաշտոնից հեռացնելու և զինված ուժերի իշխանությունը սահմանափակելու մասին նախագահ Մոհամեդ Մորսիի ընդունած որոշումները:
Երկրի նախագահ Մորսին կիրակի օրը պաշտոնից հեռացրել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ժամանակից զինված ուժերի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող ֆելդմարշալ Հուսեյն Թանթավիին, ինչպես նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սամի Էնանին:
Նախագահը, բացի այդ, չեղյալ է հայտարարել սահմանադրական այն դրույթը, որը լայն իրավասություններ էր տալիս Թանթավիին և զինված ուժերի բարձրաստիճան այլ պաշտոնյաների:
Մորսիի համաձայն, իր որոշումները կայացվել են «հանուն Եգիպտոսի ժողովրդի բարեկեցության»:
Զինված ուժերը պաշտոնապես դեռևս չեն հայտարարել նախագահի որոշումներին իրենց արձագանքի մասին:
Թանթավին և Էնանը ստացել են նախագահի խորհրդականների պաշտոնները և բարձր պարգևներ՝ զինվորական ծառայության համար:
Եգիպտոսի զինված ուժերում կիրակի օրն իրականացված փոփոխությունները հետևել են անցյալ շաբաթ նախագահի կողմից երկրի հետախուզական ծառայության պետին, Հյուսիսային Սինայի նահանգապետին, ինչպես նաև զինվորական ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին որոշումներին: Այս փոփոխությունները կատարվել են Սինայի թերակղզում անցյալ շաբաթ զինյալների կողմից Եգիպտոսի 16 սահմանապահների սպանությունից հետո: