Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ կայացվեց ցմահ բանտարկության մասին դատական որոշում՝ անցյալ տարվա երկրով մեկ տարածված հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ զենք կիրառելու եւ սպանություններ իրականացնելու հրաման տալու մեղադրանքով։
Որոշումը կայացվեց Կահիրեի արվարձաններից մեկի ոստիկանական ակադեմիայում հաստատված դատարանում։
Նախկին նախագահին դատարանի դահլիճ բերեցին հիվանդանոցային պատգարակով։
Դատախազները պահանջել էին մահվան դատավճիռ։ Դատավճռի ընթերցումից հետո դահլիճում խառնաշփոթ սկսվեց, որից հետո այստեղ բերվեցին հարյուրավոր ոստիկաններ։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ Կահիրեի ու Ալեքսանդրիայի փողոցներում բողոքում են դատավճռի դեմ` ակնկալելով մահվան դատավճիռ:
Մուբարաքի առողջական վիճակն ավեկի է ծանրացել դատավճռի ընթերցումից հետո, եւ նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Մուբարաքի դատավարությունը սկսվել էր անցյալ տարվա օգոստոս ամսին։