Մատչելի հղումներ

Եգիպտոսի Մահմեդական եղբայրությունը փորձում է ստանալ պարտված թեկնածուների աջակցությունը



Եգիպտոսի Մահմեդական եղբայրություն կազմակերպությունը նախագահական ընտրություններում պարտություն կրած թեկնածուներին շաբաթ օրը հրավիրել էր հանդիպման՝ փորձելով իրենց թեկնածուի նկատմամբ ընտրությունների երկրորդ փուլում ստանալ նրանց աջակցությունը։ Եղբայրության թեկնածու Մոհամեդ Մորսին երկրորդ փուլում մրցելու է աշխարհիք քաղաքականության կողմնակից Ահմեդ Շաֆիքի հետ։
Մահմեդական խմբավորման խոսնակը հորդորել է մյուս տասը թեկնածուներին փրկել, իր խոսքերով ասած, ՝՝հեղափոխությունը՛՛։

Չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին անցկացված ընտրությունների նախնական հաշվարկների համաձայն, Մորսին հավաքել է ամենամեծ թվով ձայները՝ իրենից հետո թողնելով Շաֆիքին։
Հիշեցնենք, որ պաշտոնից հեռացված Հոսնի Մուբարաքի վարչակազմում Շաֆիքը եղել է երկրի վարչապետը։


Ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվելու են եկող երեքշաբթի օրը։

Երկրորդ փուլն անց է կացվելու հունիսի 16-ին ու 17-ին։

XS
SM
MD
LG