Մատչելի հղումներ

Նորից լարվածությունը խորանում է Եգիպտոսի մայրաքաղաքում


Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հազարավոր ցուցարարներ շարունակում են բողոքել քաղաքական հարցերում հավելյալ լիազորություններ ձեռքբերլու շուրջ երկրի բանակի ջանքերի դեմ։ Ցույցերն անց են կացվում Թահրիր հրապարակում։ Երկրի ոստիկանական հատուկ ստորաբաժանումները շաբաթ օրը մուտք են գործել հրապարակ՝ այնտեղից ցուցարարներին դուրս մղելու նպատակով։


Ըստ որոշ ականատեսների, ոստիկանությունը ծեծի է ենթարկել մի քանի ցուցարարների եւ Ասոշիեյթըդ Փրես գործակալության մի լրագրողի։ Կան ձերբակալվածներ։

Ոստիկանությունը նաեւ քանդել է վրանները եւ հրապարակից դուրս բերել ցուցարարներին պատականող բոլոր իրերը։

Այս ցույցերը Եգիպտոսում սկսվեցին երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության տապալումից հետո անցկացվելիք խորհրդարանական առաջին ընտրություններից մեկ շաբաթ առաջ։

Բողոքի ցույցերն անց են կացվում երկրի քաղաքական ամենակազմակերպված՝ Մահմեդական եղբայրություն խմբավորման ջանքերով։


XS
SM
MD
LG