Եգիպտոսում դատարանը մահապատժի է դատապարտել «Մահմեդական եղբայրության» 683 անդամի՝ ոստիկանության ծառայողների, ոստիկանության բաժանմունքների ուղղությամբ հարձակումների իրականացման, ինչպես նաև այլ տեսակի բռնություններ գործելու մեղադրանքներով:
«Մահմեդական եղբայրության» անդամներին մահապատիժը ներկայացվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մինյա քաղաքի դատարանի կողմից:
Մինյա քաղաքի այս դատարանն անցյալ ամիս մահապատժի էր դատապարտել «Մահմեդական եղբայրության» 529 անդամի՝ նույն մեղադրանքներով: «Մահմեդական եղբայրության» անդամների գործով դատավարությունը տևել էր ընդամենը երկու օր, ինչը առաջացրել էր միջազգային հանրության քննադատությունն ու կասկածները դատական ընթացակարգերի արդարության մասին:
Եգիպտոսի իշխանությունները հետապնդման են ենթարկում «Մահմեդական եղբայրությունը»՝ անցյալ տարվա հուլիսին խմբավորման անդամ, ազատ ընտրությունների արդյունքում իշխանության գլուխ անցած նախագահ Մոհամմեդ Մորսիին տապալելուց հետո:
Եգիպտոսի անվտանգության ուժերն անցյալ տարվա օգոստոսին սպանել էին նախագահ Մորսիին իր պաշտոնում վերականգնելու նպատակով անցկացվող զանգվածային նստացույցի մասնակից «Մահմեդական եղբայրության» հարյուրավոր աջակիցների:
«Մահմեդական եղբայրությունը» ահաբեկչական խմբավորում է ճանաչվել Եգիպտոսի իշխանությունների կողմից, սակայն կազմակերպությունը պնդում է, թե այն հավատարիմ է խաղաղ միջոցներով ակտիվիստական գործունեության իրականացման: