Եգիպտոսում մի նոր եկեղեցու կառուցումն ավարտելու թույլտվությունը երկրի իշխանությունների կողմից մերժելու պատճառով սկսված բողոքի ցույցի ժամանակ սպանվել է ցույցի մեկ, վնասվածքներ են ստացել` մի քանի մասնակից:
Եգիպտոսի ոստիկանության հատուկ ուժերի և ավելի քան 150 ցուցարարների միջև հինգշաբթի օրը տեղի են ունեցել ընդհարումներ: Ցուցարարները ոստիկանության ուժերի վրա քարեր են նետել, իսկ ոստիկանությունը կրակ է բացել ` օգտագործելով արցունքաբեր գազ:
Ձերբակալվել է բողոքի ցույցի ավելի քան 20 մասնակից:
Անհանգստությունները սկսվել են Կահիրեի արվարձան Գիղայում, հանրաճանաչ բուրգերի մոտակայքում, երբ իշխանությունները դադարեցրել էին եկեղեցու կառուցումը` հայտարարելով, որ տեղի քրիստոնյա համայնքը չունի շինարարության համապատասխան թույլտվություն:
Եգիպտոսում քրիստոնեություն է դավանում բնակչության 10 տոկոսը: Այստեղ քրիստոնյաները հաճախ են բողոքում հիմնականում մահմեդականություն դավանող բնակչություն ունեցող այս երկրում իրենց նկատմամբ անարդար վերաբերմունքի մասին: