Մատչելի հղումներ

Եգիպտոսի նորընտիր նախագահը երդում է տալու դատարանի առջև


Մորսին ըստ էության տեղի է տվել երկրում իշխող ռազմական խորհրդի ցանկությանը

Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամեդ Մորսին շաբաթ օրը երդում կընդունի երկրի Սահմանադրական դատարանի առջև՝ ըստ էության տեղի տալով իշխանության փոխանցման մանրամասների վերաբերյալ երկրում իշխող ռազմական խորհրդի ցանկությանը:

Այս մասին հինգշաբթի ուշ երեկոյան հաղորդել է Եգիտպոսի պատշոնայան «ՄԵՆԱ» գործակալությունը:
Մորսին նախկինում խոստացել է նախագահի պաշտոնը ստանձնել խորհրդարանի առջև: Երկրի ռազմական խորհուրդը սակայն պնդել է, որ Եգիպտոսի նորընտիր նախագահը պետք է երդում տա Սահմանադրական դատարանի առջև՝ խորհրդարանի ստորին պալատը, որտեղ գերիշխում էին «Մահմեդական եղբայրության» անդամ պատգամավորները, վերջերս ցրելու պատճառով:

Որոշ դիտորդներ նշել են, որ այս տարաձայնությունը կարող է դառնալ «Մահմեդական եղբայրության» և զինված ուժերի միջև երկրում իշխանության համար երկարատև պայքարի առաջին փուլը:

Մորսին Եգիպտոսի նախագահական ընտրություններում մասնակցել է որպես «Մահմեդական եղբայրության» կողմից առաջադրված թեկնածու, սակայն կիրակի օրը նախագահ ընտրվելու մասին հայտարարությունից հետո հայտնել է շարժումից հեռանալու մասին: «Մահմեդական եղբայրությունն» այս կապակցությամբ հայտնել է, որ զինված ուժերը որևէ ճնշում չեն գործադրել:

Եգիպտոսի նորընտիր նախագահը խոստացել է կազմել բոլորի շահերը պաշտպանող կառավարություն:
«ՄԵՆԱ»-ի համաձայն, Մորսին ուրբաթ օրևը ելույթ կունենա բազմության առջև Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում:
XS
SM
MD
LG