Մատչելի հղումներ

«Մահմեդական եղբայրությանը» ռազմական թև ստեղծելու մեղադրանքներ են ներկայացվել


«Մահմեդական եղբայրությունը» արձագանքել է այն մեղադրանքներին՝ նշելով, թե դեռևս մի քանի տասնամյակ առաջ է հրաժարվել բռնություններ իրականացնելուց

Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը մեղադրել է «Մահմեդական եղբայրությանը», որի գործողությունն անօրինական է ճանաչվել երկրում, ոստիկանության և անվտանգության ուժերի ուղղությամբ հարձակումներ իրակնացնելու նպատակով «ռազմական թև» ստեղծելու մեջ:

Ներքին գործերի նախարարության խոսնակը, հանես գալով հեռուստատեսությամբ, նշել է «Մահմեդական եղբայրության» ռազմական թևի անդամ հանդիսացող 12 մարդկանց անունները: Այս անձանցից հինգը, ըստ նախարարության խոսնակի, արդեն ձերբակալվել է:

Եգիպտոսի ներքին գործերի նախարարության խոսնակը «Մահմեդական եղբայրության» ռազմական թևը մեղադրել է անցյալ ամիս Կահիրեի հսկիչ-անցագրային կետերից մեկում ոստիկանության հինգ ծառայողի սպանությունն իրականացնելու մեջ:

Երկրի տապալված նախագահ Մոհամեդ Մորսիին սատարող «Մահմեդական եղբայրությունը» արձագանքել է այն մեղադրանքներին՝ նշելով, թե դեռևս մի քանի տասնամյակ առաջ է հրաժարվել բռնություններ իրականացնելուց:
XS
SM
MD
LG