Մատչելի հղումներ

Եգիպտոսի Գերագույն դատարանի նախագահը՝ ժամանակավոր կառավարության ղեկավար


This image made from Egyptian State Television shows Egypt's interim president Adly Mansour, center, standing with judges during a swearing in ceremony in at the constitutional court in Cairo, July 4, 2013.
This image made from Egyptian State Television shows Egypt's interim president Adly Mansour, center, standing with judges during a swearing in ceremony in at the constitutional court in Cairo, July 4, 2013.

Դեռևս պարզ չէ, թե արդյոք Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրությունը» ներառված կլինի Եգիպտոսի նոր կառավարության մեջ

Եգիպտոսի Գերագույն դատարանի նախագահը հինգշաբթի օրը, երկրի նախագահ Մոհամեդ Մորսիին զինված ուժերի կողմից պաշտոնանկ անելուց մեկ օր անց, նշանակել է երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար:

Ադլի Մանսուրը երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնը ստանձնելու երդում տալուց հետո գովասանքի խոսքեր է ուղղել Մորսիի պաշտոնաթողությունը պահանջած ցուցարարներին:

Զինված ուժերի հրամանատար Աբդուլ Ֆաթահ Խալիլ ալ-Սիսին, հեռուստաուղերձով դիմելով Եգիպտոսի ժողովրդին, ասել է, թե զինված ուժերն ընդառաջ են գնացել ժողովրդի պահանջներին՝ դադարեցնելով երկրում ընդամենը վեց ամիս գործած սահմանադրությունը: Ալ-Սիսին, բացի այդ, ներկայացրել է երկրի քաղաքական «ճանապարհային քարտեզ»-ը, որտեղ ներառված է ժամանակավոր կառավարության ղեկավարի նշանակումը, ազգային հաշտեցման հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև նախագահական և խորհրդարանային նոր ընտրությունների անցկացումը:

Ալ-Սիսիի համաձայն, իր կողմից ներկայացված «ճանապարհային քարտեզն» արժանացրել է երկրի քաղաքական բազմաթիվ խմբավորումների հավանության:

Վերլուծաբանների համաձայն, Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարի կողմից ներկայացված «ճանապարհային քարտեզում» շեշտը դրվել է երկրի կառավարման մեջ բոլոր կողմերին ներառելու վրա, սակայն դեռևս վաղ է եզրակացություններ անել այն մասին, թե արդյոք Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրությունը» ներառված կլինի Եգիպտոսի նոր կառավարության մեջ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հորդորել է Եգիպտոսի ժողովրդին պահպանել հանգստություն և պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները՝ ներառյալ խոսքի և հավաքների ազատությունը:

Երկրի քաղաքների փողոցներ են դուրս բերվել զորքեր, զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներ և զրահատեխնիկա՝ բռնությունները կանխելու համար:

Միացյալ Նահանգների կառավարությունը կարգադրել է էվակուացնել Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանության անձնակազմը՝ մտահոգություն ունենալով ամերիկացիների դեմ ուղղված հնարավոր բռնությունների մասին:
XS
SM
MD
LG