Մատչելի հղումներ

Եգիպտոսի իշխանությունների թիրախը կդառնա «Համաս» խմբավորումը


Եգիպտոսի իշխանությունները մեղադրում են «Համաս»-ի աջակցությամբ գործող և «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբավորումներին Սինայի թերակղզում վերջին մի քանի ամսվա ընթացքում Եգիպտոսի անվտանգության ուժերի դեմ ուղղված գործողությունների ակտիվացման մեջ

Եգիպտոսում «Մահմեդական եղբայրությունը» ջախջախելուց հետո Եգիպտոսի ռազմական իշխանությունները նախատեսում են խարխլել պաղեստինցիների «Համաս» խմբավորման գործունեությունը, որի կառավարման տակ է այժմ գտնվում Գազայի գոտին:

Այս մասին «Ռոյթերս» գործակալությանը հայտնել է Եգիպտոսի անվտանգության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի համաձայն «Համաս»-ի դեմ ուղղված գործողությունները կներառեն աշխատանքը պաղեստինցիների «Ֆաթահ» մրցակից կուսակցության հետ և Գազայի բնակիչների կողմից «Համաս»-ի դեմ ուղղված գործողություններին աջակցության տրամադրումը:

Եգիպտոսի պաշտոնյաների համաձայն, «Համաս»-ը դեմ առ դեմ կկանգնի ակտիվիստների կողմից Եգիպտոսում հակակառավարական բողոքի ցույցերի նման կազմակերպվող ակցիաներ հետ:

«Եգիպտոսում մենք չենք կարող ազատվել «Մահմեդական եղբայրության» ահաբեկչությունից՝ առանց մեր սահմանների մոտակայքում գտնվող Գազայի գոտում նման ահաբեկչությանը վերջ տալուն», - ասել է Եգիպտոսի անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների մեկը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Եգիպտոսի հետախուզական կազմակերպությունները դեռևս չեն սկսել «Համաս»-ի հետապնդումը, պաշտոնյան ասել է, թե «նրանց ժամանակը կգա»:

Եգիպտոսի իշխանությունները մեղադրում են «Համաս»-ի աջակցությամբ գործող և «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբավորումներին Սինայի թերակղզում վերջին մի քանի ամսվա ընթացքում Եգիպտոսի անվտանգության ուժերի դեմ ուղղված գործողությունների ակտիվացման մեջ: Այս խմբավորումների կողմից իրականացվող ահաբեկչական գործողություններն արդեն սպառնում են երկրի մայրաքաղաք Կահիրեին և այլ քաղաքներին:
XS
SM
MD
LG