Եգիպտոսի իշխանությունները երկրից վտարել են Թուրքիայի դեսպանին՝ հետևելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արված մեկնաբանություններին:
Նման որոշում Եգիպտոսի իշխանությունները կայացրել են այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետն այս շաբաթվա ընթացքում կրկին խիստ քննադատության է ենթարկել Եգիպտոսի ներկայիս ղեկավարությանը:
Երկու պետությունների միջև հարաբերություններում լարվածություն է ստեղծվել այս տարվա հուլիսի սկզբին Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մոսիի տապալումից հետո:
Թուրքիայի իշխանություններն այդ ժամանակ քննադատության էին ենթարկել Մորսիի տապալումը, իսկ օգոստոս ամսին երկու պետությունների հետ էին կանչել իրենց դեսպաններին:
Թուրքիայի դեսպանը վերադարձել էր Եգիպտոսի մի քանի շաբաթ անց. Եգիպտոսի իշխանությունները սակայն չէին համաձայնվել դեսպան վերադարձնել Թուրքիա: