Մատչելի հղումներ

Եգիպտոսում մեկնարկել է խորհրդարանի ստորին պալատի քվեարկության վերջին փուլը


Եգիպտոսում մեկնարկել է խորհրդարանի ստորին պալատի քվեարկության վերջին փուլը
Եգիպտոսում մեկնարկել է խորհրդարանի ստորին պալատի քվեարկության վերջին փուլը

Եգիպտոսի ինը նահանգում այսօր մեկնարկել է երկրի խորհրդարանի ստորին պալատի քվեարկության վերջին փուլը:

Երկօրյա այս քվեարկությունը երկրում անցյալ տարվա նոյեմբեր ամսվա վերջից անցկացվող խորհրդարանական ընտրությունների ավարտական մասն է:

Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի քվեարկության նախորդ երկու փուլի ընթացքում գրանցվել է երկրի մահմեդական կուսակցությունների գերակայությունը:

Երկրի ռազմական իշխանությունները կիրակի օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի Կահիրեում քաղաքացիական իշխանություններին երկրի կառավարումը փոխանցելու գործընթացի արագացումը պահանջող ցուցարարների հետ տեղի ունեցած բախումներից հետո ընտրական գործընթացն ավելի արագ կիրականացվի:

Նոր ժամանակացույցի համաձայն, երկրի խորհրդարանի վերին պալատի ընտրությունները կավարտվեն փետրվարի 22-ին, իսկ խորհրդարանի ամբողջական կազմով նիստը կգումարվի փետրվարի 28-ին՝ նախկինում ծրագրված ամսաթվից գրեթե մեկ ամիս շուտ:

XS
SM
MD
LG