Եգիպտոսի անվտանգության ուժերի համաձայն, Սինայ թերակղզում ձերբակալված ԱՄՆ-ի քաղաքացին մահացած է հայտնաբերվել իր բանտախցում՝ ամենայն հավանականությամբ ինքնասպանություն գործելու հետևանքով:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Ջեյմս Հենրիի դին կիրակի օրը հայտնաբերվել էր կախված՝ Սուեզի ջրանցքի մոտակայքում գտնվող Իսմաիլիա քաղաքի բանտում:
Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել էին Ջեյմս Հենրիին Սինայ թերակղզու հյուսիսային մասում այս տարվա օգոստոսին՝ ընդդիմության և զինյալների դեմ կառավարական ուժերի կողմից իրականացվող գործողությունների շրջանակներում սահմանված պարետային ժամը խախտելու մեղադրանքներով: Հենրին հայտնել էր Եգիպտոսի իշխանություններին ԱՄՆ-ի զինված ուժերի թոշակի անցած սպա լինելու մասին:
Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանությունը դեռևս որևէ մեկնաբանություններ չի ներկայացրել Հենրիի մահվան լուրերի կապակցությամբ: