Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արվարձաններից մեկում գտնվող ղպիտական եղեկեցու մոտ անհայտները կրակ են բացել եկեղեցում անցկացվող պսակադրության արարողության մասնակիցների ուղղությամբ:
Նախօրեին իրականացված հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ:
Եգիպտոսի պետական «ՄԵՆԱ» տեղեկատվական գործակալության համաձայն, զոհվածների թվում եղել է ութ տարեկան մի երեխա:
Ղպտի քրիստոնյաների ուղղությամբ կատարված հարձակումը դատապարտել են երկրի ժամանակավոր կառավարությունն ու հոգևորական առաջնորդները:
Եգիպտոսի վարչապետ Հազեմ ել-Բեբլավին, դատապարտելով հարձակումը, խոստացել է, որ «հարձակվողներին չի հաջողվի տարաձայնություններ առաջացնել երկրի քրիստոնյաների և մահմեդականների միջև»՝ «փոքրոգի և քրեական արարք» անվանելով հարձակումը և խոստանալով պատասխանատվության ենթարկել չարագործներին:
Հարձակումը դատապարտել են նաև սունի հոգևորականները՝ «կրոնին և բարոյականությանը հակառակ արարք» անվանելով ոճրագործությունը:
Ղպտի քրիստոնյաները կազմում են 85 միլիոն բնակչություն ունեցող Եգիպտոսի 10 տոկոսը, և դարերի ընթացքում երկու կրոնների հետևորդները հիմնականում խաղաղ էին ապրում կողք կողքի՝ չնայած միջկրոնական հարաբերություններում պարբերաբար գրանցվող լարվածության:
Եգիպտոսի զինված ուժերի կողմից իսլամիստ նախագահ Մոհամեդ Մորսիին այս տարվա հուլիսի 3-ին տապալելուց հետո սակայն քրիստոնյաների ուղղությամբ իրականացվել են վերջին տարիների ընթացքում գրանցված ամենալուրջ մի շարք հարձակումներ: