Մատչելի հղումներ

Բախումներ Կահիրեում՝ ցուցարարների և ռազմական ոստիկանության միջև


Բախումներ Կահիրեում՝ ցուցարարների և ռազմական ոստիկանության միջև
Բախումներ Կահիրեում՝ ցուցարարների և ռազմական ոստիկանության միջև

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ուրբաթ օրը տեղի են ունեցել ցուցարարների և ռազմական ոստիկանության միջև բախումներ, որոնց պատճառն է դարձել ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ակտիվիստներից մեկի ձերբակալության և ծեծի ենթարկելու հանգամանքը:

Հարյուրավոր ցուցարարներ քարեր և դյուրավառ հեղուկով լցված շշեր են նետել ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Ցուցարարների գործողություններին ի պատասխան Եգիպտոսի ռազմական ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և օդ կրակել:

Եգիպտոսի ակտիվիստների համաձայն, երկրի անվտանգության ուժերն ուրբաթ օրը փորձել են ցրել երկրում զինված ուժերի իշխանության դեմ հանդես եկող ցույցի մասնակիցներին:

Բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել մի քանի մարդ:

Երկրում բռնությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ եգիպտացիները սպասում են այս շաբաթ անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Նախնական գնահատականների համաձայն, մահմեդական կուսակցությունները կրկին հաջողություն են գրանցել նաև ընտրությունների այս փուլում:

Սպասվում է, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների մասին Եգիպտոսի ընտրական մարմինները կհայտնեն ուրբաթ օրվա վերջին կամ շաբաթ օրը:

XS
SM
MD
LG