Եգիպտոսի հազարավոր բնակիչներ ուրբաթ օրն իրենց բողոքն են արտահայտել Կահիրեի Թահրիր հրապարակում՝ դեմ հանդես գալով երկրի զինուժի կողմից իր իշխանությունն ամրապնդելուն ուղղված քայլեր ձեռնարկելու դեմ:
Կահիրեի կենտրոնական հրապարակում ուրբաթ օրն անցկացված հավաքը կազմակերպվել է երկրի ամենակազմակերպված քաղաքական խմբավորման՝ «Մահմեդական եղբայրության» կողմից՝ ի պատասխան կառավարության ներկայացված օրինագծի, որով զինված ուժերին նախատեսվում է տրամադրել քաղաքական հիմնական որոշումներով վերջնական որոշում կայացնելու լիազորություն:
Ցուցարարները, որոնց շարքում կային նաև քաղաքական այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, Եգիպտոսի զինված ուժերից պահանջել են ներկայացնել երկրում իշխանությունը քաղաքացիական կառավարության փոխանցելուն ուղղված քայլերի հստակ ժամանակացույց:
Եգիպտոսում այս ամսվա ավարտին մեկնարկելու են խորհրդարանական նոր ընտրություններ: Այս քվեարկությունը լինելու է երկրում ապստամբության արդյունքում նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքի հրաժարական ներկայացնելուց հետ կայանալիք առաջին ընտրությունները: