Մատչելի հղումներ

Եգիպտացի միլիարդատերը խոստացել է զգալիորեն ավելացնել երկրում կատարվող ներդրումները


Եգիպտացի միլիարդատեր Նաքիբ Սավիրիսը, որի ընտանիքը վերահսկում է «Օրասկոմ» կորպորացիան՝ Լիբանանում ելույթ ունենալու ժամանակ (արխիվային լուսանկար)
Եգիպտացի միլիարդատեր Նաքիբ Սավիրիսը, որի ընտանիքը վերահսկում է «Օրասկոմ» կորպորացիան՝ Լիբանանում ելույթ ունենալու ժամանակ (արխիվային լուսանկար)

«Օրասկոմ» ընկերությունների խումբը Եգիպտոսի մասնավոր հատվածի ամենախոշոր գործատուներից է

Եգիպտացի միլիարդատեր Նաքիբ Սավիրիսը, որի ընտանիքը վերահսկում է «Օրասկոմ» կորպորացիան, ասել է, թե ինքն ու իր եղբայրները նախատեսում են զգալիորեն ավելացնել ներդրումները Եգիպտոսում՝ նախագահ Մոհամեդ Մորսիին զինված ուժերի կողմից պաշտոնանկ անելուց հետո, որին միլիարդատերը մեղադրել է ընդդիմությանը ճնշելու մեջ:

Նախագահ Մորսիի ընդդիմախոս Սավիրիսը, որը նաև Եգիպտոսի ամենահայտնի քրիստոնյաներից է, ասել է, թե իսլամիստների առաջնորդի կառավարությունը ցանկանում էր իր կողմ քաշեր առևտրային ընկերությունների գործադիր ղեկավարությանը և, ինչպես եղել էր իր դեպքում, չափազանց մեծ հարկեր սահմանել իր և իր ընտանիքի ձեռնարկությունների նկատմամբ՝ ընդդիմությանը սատարելու պատճառով:

«Օրասկոմ» ընկերությունների խումբը Եգիպտոսի մասնավոր հատվածի ամենախոշոր գործատուներից մեկն է: Ընկերությունը, ըստ Սավիրիսի, Եգիպտոսում ունի ավելի քան 100 հազար աշխատող:

«Իմ ընտանիքն ու ես նախատեսում ենք Եգիպտոսում կատարել նախկինները գերազանցող ներդրումներ: Մենք ներդրումներ կկատարենք այնպիսի նախագծերում, կբացենք այնպիսի գործարաններ, կձեռնարկենք նոր այնպիսի նախաձեռնություններ, որոնք աշխատատեղեր կապահովեն Եգիպտոսի երիտասարդության համար», - ասել է անցյալ տարվանից ինքնակամ արտաքսման մեջ գտնվող Սավիրիսը՝ հավելելով. «Վստահ եմ, որ Եգիպտոսն այժմ կապաքինվի և նախկինից էլ հզոր կդառնա»:
XS
SM
MD
LG