Երկու այս երկրները պատրաստվում են գերիների փոխանակության, ինչի արդյունքում ազատ կարձակվի Եգիպտոսու հունիս ամսին ձերբակալված հրեա ամերիկացի Իլան Գրափելը։
Երկու երկրների պաշտոնատար անձինք այս պահին վերջին քայլերն են իրականացնում Գրափելի փոխանակման գործում, որի դիմաց Իսրայելն իր բանտերից ազատ կարձակի եգիպտոսցի 16 կալանավորների եւ երեք երեխաների։
Եգիպտոսի իշխանությունները Գրափելին մեղադրում են Իսրայելի համար լրտեսելու մեջ։ Ըստ մեղադրանքների, Գրափելը ծառայել է Իսրայելի լրտեսական Մոսադ գործակալությանը, ինչը Իսրայելը հերքում է։
Այս ամիս ավելի վաղ հանդիպում անցկացնելով Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Փանեթան էր հանդես եկել Գրափելին ազատ արձակելու կոչով։