Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում էլեկտրոնիկայի վերամշակման ամենախոշոր ձեռնարկությունը նպաստում է շրջակա միջավայրի պահպանման


Ամեն տարի միլիոնավոր ամերիկացիներ փոխում են համակարգիչներ, էկրաններ, հեռուստացույցներ, բջջային հեռախոսներ, թվային տեսախցիկներ և այլ տեխնիկական հրաշքներ, որոնք օգտագործվում են տեղեկատվության և զվարճանքի այս դարաշրջանում, և դրանցից շատերն ի վերջո դառնում են թափոն և հայտնվում աղբանոցում:

Ամենամեծ խնդիրը այս սարքերի պարունակության մեջ թունավոր քիմիկատների քանակն է, ինչպիսին կապարն է և սնդիկը, որոնք աղտոտում են հողը:

Հյուսիսային Կարոլինայում գործում է ԱՄՆ-ում էլեկտրոնային սարքերի վերամշակման ամենախոշոր ձեռնարկությունը:

Ամեն տարի գործարանը վերամշակում է ավելի քան 3 միլիոն կիլոգրամ էլեկտրոնային սարք՝ տոննաներ կշռող թունավոր նյութերը հեռու պահելով աղբավայրերից:

Գործարանի գլխավոր կառավարիչ Սերժ Մութոնի խոսքերով՝ այստեղ օպերատորները ձեռքով են առանձնացնում յուրաքանչյուր բաղադրիչ մաս՝ առանձին վերամշակելու նպատակով:

Ամեն ինչ վերամշակվում է այստեղ՝ Հյուսիսային Կարոլինայում: Ամբողջական սարքը բաժանում ենք մասերի և ստանում պլաստմասա և նման նյութեր, որոնք վաճառում ենք ապրանքների շուկայում:

Այստեղ հեռուստացույցները և համակարգչի էկրանները իրենց կյանքի վերջում բաժանվում են մասերի և ստանում նոր կյանք:

Խոսքը գնում է հին համակարգիչների, հեռուստացույցերի և այլ էլեկտրական սարքերի մասին։

Աշխատողները այս վայրը համեմատում են էլեկտրոնային մասերի հսկայական բանկի հետ, ուր մասերը պահվում են փոխարինման նպատակով օգտագործվելու համար:

Ներկայումս օրական ավելի քան 80 հազար տոննա էլեկտրոնային թափոն է մշակվում: Սա Միացյալ Նահանգներում ամենամեծ գործարանն է, որն ամբողջությամբ վերամշակում է թափոնը:

Էկրանները և համակարգիչներն առանձնացնելուց հետո առանձնացվում են այնպիսինները, որոնք այլևս անհնար է օգտագործել, և դրանք ուղարկվում են վերամշակման:

Դրանք կոտրում են փոքր մասերի, ապա այդ մասերն առանձնացվում են ըստ ապրանքների՝ մետաղ, պլաստիկ, ալյումին, պողպատ և այլն:

Բոլորին անհրաժեշտ է զգույշ վարվել իրենց էլեկտրոնային թափոնի հետ: Հին հեռուստացույցները և հին համակարգիչներն աղբանոց դեն նետելը կարող է շատ վտանգավոր լինել: Այդ արտադրանքները շատ վտանգավոր նյութեր են պարունակում, որ հայտնվելով աղբանոցում, կարող են հոսել և ներթափանցել խմելու ջրի մեջ կամ այլ կերպ աղտոտել բնական միջավայրը։

Խորհուրդ է տրվում նաև ոչ մեկի չփոխանցել դրանք: Դրանք պետք է տրվեն կամ բերվեն հավատարմագրված հաստատություններ, քանի որ լավ չի լինի, եթե դրանք տարվեն արտասահման՝ վտանգելով տեղի բնակչությունը կամ այդ երկրների միջավայրը:

1975 թվականին ԱՄՆ-ի յուրաքանչյուր տնային տնտեսությունում միջին հաշվով 1.3 սպառողական էլեկտրոնային սարք կար, այսօր այդ ցուցանիշն աճել մինչև միջինում 22 սարքի՝ արդյունքում բերելով էլեկտրոնային թափոնի մեծացման: Վերամշակելով այն, այս գործարանը նպաստում է դեն նետված էլեկտրոնային սարքերի «կանաչ» լուծմանը՝ նույնիսկ այն դեպքում, երբ ավելի ձեռնտու է գնել նոր սարք, քան վերանորոգել հինը:

XS
SM
MD
LG