Մատչելի հղումներ

Էլեկտրոնային ծխախոտ. ծուխ և հայելիներ


Էլեկտրոնային ծխախոտ. ծուխ և հայելիներ
Էլեկտրոնային ծխախոտ. ծուխ և հայելիներ

Ներկայումս աշխարհում 1,2 միլիարդ ծխող կա, և նրանցից տարեկան հինգ միլիոնը մահանում է: Ըստ փորձագետների՝ 20-ից 30 տարի անց այս ցուցանիշը կարող է կրկնապատկվել: Եվ չնայած մեկ միլիոն ծխող հուսով է, որ էլեկտրոնային ծխախոտը կբուժի իրենց հակումը, գիտնականներից մեկի կարծիքով դա անհավանական է:

81-ամյա Ֆրեդան 61 տարի շարունակ օրական մեկ տուփ էր ծխում: Նա թողեց ծխելը երկու ամիս առաջ՝ էմֆիզեմայի պատճառով ստիպված անցավ էլեկտրոնային ծխախոտի:

Մարտկոցով գործող էլեկտրոնային ծխախոտը, որի գինը սկսվում է 60 դոլարից, նիկոտինի գոլորշի է փոխանցում:

Մի քանի շաբաթվա ընթացքում Ֆրեդան աստիճանաբար կրճատեց նիկոտինի չափաքանակը: Սակայն ըստ պրոֆեսոր Թոմ Այզենբերգի, էլեկտրոնային ծխախոտները խաբուսիկ են:

«Ցանկանում էինք պարզել, արդյոք կեղծ ծխախոտը իսկապես նիկոտին է փոխանցում, արդյոք ունեն նույն ազդեցությունը, ինչ իրական ծխախոտը», - ասում է Այզենբերգը:

Ուսումնասիրությունները պարզել են, որ ի տարբերություն իրական ծխախոտի՝ էլեկտրոնային ծխախոտները նիկոտին չեն փոխանցում:

«Կեղծ ծխախոտներից ոչ մեկը նիկոտին չի փոխանցում, ինչն անակնկալ էր», - ասում է Այզենբերգը:

Ըստ նրա՝ էլեկտրոնային ծխախոտ ծխելը նման է չվառած ծխախոտ ծխելուն։

Ըստ ուսումնասիրությունների՝ էլեկտրոնային ծխախոտը կարող է գրեթե կիսով չափ կրճատել ծխելու պահանջը:

Պրոֆեսոր Այզենբերգը համաձայն է, որ գուցe էլեկտրոնային ծխախոտը կարևոր էծխելը թողնել սկսելու համար: Սակայն նա կոչ է անում էլեկտրոնային ծխախոտների նկատմամբ ավելի խիստ պետական վերահսկողության. եթե դրանք չեն կատարում իրենց վերագրված գործառույթը, ապա սպառողներն իրավունքն ունեն տեղեկանալու այդ մասին:

XS
SM
MD
LG