Միացյալ Նահանգների արևմտյան ափի բնակչությունը պատրաստվում է մի փոթորկի, որը, ըստ օդերևութաբանների, կարող է դառնալ ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքում երբևէ տեղի ունեցած ամենաուժգին փոթորիկներից մեկը:
«Սենդի» անվանումը կրող փոթորիկը շարժվում է դեպի ԱՄՆ-ի ատլանտյան ափ, որտեղ այն կմիանա ձմեռային փոթորկային երկու այլ համակարգերի հետ: Նման համակցությունն այսպիսով կկազմի մեկ «գերփոթորիկ», որը կդառնա մեծ ուժգնության քամիների, անձնրևների, ջրհեղեղների և, որոշ վայրերում՝ ձյան պատճառը:
Սպասվում է, որ սկսած երկուշաբթի օրվանից մոտ 1200 կիլոմետր շառավիղ ունեցող փոթորիկն ազդեցություն կգործի մոտ 60 միլիոն բնակիչի վրա:
«Սենթի» փոթորիկի մոտենալու պատճառով փոփոխությունների է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ընտրարշավը: Նախագահը դադարեցրել է որոշ այցելություններ՝ մայրաքաղաք Վաշինգտոնում մնալու և փոթորկի զարգացումը վերահսկելու նպատակով: Նախագահը կիրակի օրն այցելել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը՝ հորդորելով փոթորկի ճանապարհին ընկած տարածքների բնակիչներին «շատ լուրջ վերաբերվել» փոթորկի վերաբերյալ նախազգուշացումներին և ենթարկել դաշնային և տեղական իշխանությունների կարգադրություններին:
Փոթորկի պատճառով Վիրջինիա նահանգում կայանալիք իր հանդիպումները ստիպված է եղել դադարեցնել նաև նախագահական հանրապետական թեկնածու, Մասաչուսեթսին նախկին նահանգապետ Միթ Ռոմնին:
Արտակարգ իրավիճակ է հայտարարվել Նյու Յորք, Փենսիլվանիա, Մերիլենդ, Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա նահանգներում և ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում: Դելավեր նահանգի իշխանությունները պարտադիր էվակուացման են ենթարկել նահանգի որոշ բնակիչներին:
Նյու Յորք քաղաքը նախապատրաստվում է դպրոցների և հասարակական տրանսպորտի գրեթե լրիվ փակման: Երկուշաբթի օրը չեն աշխատելու Նյու Յորքի ֆոնդային բորսան, փակ են լինելու նաև Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունների գրասենյակները: