Մատչելի հղումներ

Քրիստոնեական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը


Քրիստոնեական աշխարհի եկեղեցիների մեծ մասն այսօր տոնում է Սուրբ Զատիկը՝ խաչվելուց երեք օր անց Քրիստոսի Հարությունը։

Հռոմում պատարագներն անց էր կացնում աշխարհի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապը։ Շաբաթ օրվանից Երուսաղեմում էին հավաքվել տասնյակ հազարավոր հավատացյալներ, այցելելու այն սրաբավայրը, որտեղ, ըստ Աստվածաշնչի, խաչվել ու թաղվել է Հիսուս Քրիստոսը։

Լրատվական գործակալություններն իրենց ոչ քրիստոնյա ընթերցողներին տեղեկացնում են, որ Սուրբ Զատկի օրը վաղ առավոտյան տեղի են ունենում եկեղեցական մի շարք արարողություններ, եւ ըստ ավանդույթի՝ այդ օրը սեղանները զարդարում ներկված ձվերով։

Այս տարի Արեւելյալ Ուղղափառ Եկեղեցին Սուրբ Զատիկը նշելու է ապրիլի 15-ին։



XS
SM
MD
LG