Մատչելի հղումներ

Երկրաշարժ Հնդկաստանի մայրաքաղաքում


Նախագահական պալատ Նյու Դելիում (արխիվային լուսանկար)
Նախագահական պալատ Նյու Դելիում (արխիվային լուսանկար)

Հնդկաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել 5,2 ուժգնությամբ երկրաշարժ:

Նյու Դելիի և քաղաքի արվարձանների բնակիչները երկուշաբթի ցերեկն առնվազն տասը վայրկյան տևած ցնցումներից հետո դուրս էին թափվել փողոցներ:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալների համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Նյու Դելիից դեպի հյուսիս-արևմուտք 50 կիլոմետր հեռավորության և 19 կիլոմետր խորության վրա:

Հնդկաստանի մայրաքաղաքում երկուշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժից ընդամենը մի քանի շաբաթ առաջ հազարավոր մարդիկ մասնակցել են մինչ օրս անցկացված ամենալայնածավալ վարժանքների, որոնք տարերային աղետներին պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակ են հետապնդել:

Երկրաշարժի հետևանքով տուժածների և վնասվածքների մասին հաղորդագրություններ չկան:

XS
SM
MD
LG