Մատչելի հղումներ

Մեքսիկայում 7,4 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի է ունեցել


Մեքսիկայի մայրաքաղաքում և հարավային հանգստավայրերից մեկում երեքշաբթի ցերեկը տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության համաձայն, երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7,4 բալ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի Գերերո նահանգի Օմետեպեք քաղաքից 25 կիլոմետր հեռավորության՝ երկրի մակերևույթից 20 կիլոմետր խորության վրա:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը նախկինում հայտնել էր 7,9 բալ ուժգնությամբ երկրաշարժի մասին, սակայն հետագայում նվազեցրել է իր գնահատականը:

«Սի-Էն-Էն» գործակալության վկայությամբ, երկրաշարժի էպիկենտրոնից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող երկրի մայրաքաղաք Մեխիկոյի բնակիչները ցնցումները զգալուն պես դուրս են թափվել փողոց:

Երկրաշարժի պատճառով առաջացած ցնցումները զգացվել են նաև Մեքսիկայի հանրաճանաչ Ակապուլկո հանգստավայրի բնակիչներն ու հյուրերը:

Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնի համաձայն, լուրջ վնասների և զոհերի մասին հաղորդագրություններ չկան, և երկրի առողջապահական համակարգը գործում է սովորական ռեժիմում:

«Վնասվել է մի քանի պատուհան. մարդիկ հիմնականում վախեցած և խուճապի մատնված վիճակում են», - ասել է Մեքսիկայի նախագահը:

XS
SM
MD
LG