Ֆրանսիայի գիտնականների համաձայն, ՄԻԱՎ-ով վարակվելուց հետո բուժման արագ միջոցառումների ձեռնարկումը կարող է բերել ՁԻԱՀ-ն առաջացնող վիրուսի «գործառնական բուժման»:
«PLoS Pathogens» ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, հետազոտությունն անցկացվել է վարակվելուց հետո արագ բուժում ստացած 14 մեծահասակ հիվանդների վրա, որոնց դեղամիջոցներով բուժումը դադարեցվել է յոթ տարի առաջ:
Ըստ գիտնականների, հնարավոր է, որ հիվանդներին վաղ տրված բուժումը սահմանափակել է վիրուսների «հանգրվանների» առաջացումը և վիրուսների մուտացիաների ծավալը: Նրանց համաձայն, արագ բուժման միջոցով հնարավոր է նաև պահպանել օրգանիզմի իմունային համակարգի հակազդելու ունակությունը:
«Գործառնական բուժում» նշանակում է, որ օրգանիզմում վիրուսի պարունակությունը նվազեցվում է այնքան ցածր մակարդակների, որ այն հնարավոր է վերահսկել նույնիսկ առանց բուժման շարունակության: Վիրուսն այնուամենայնիվ դեռևս հնարավոր է հայտնաբերել մարմնում:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին բժիշկները հաղորդել են Միացյալ Նահանգներում ՁԻԱՀ-ի վիրուսով ծնված մի երեխայի հիվանդությունից բուժելու մասին ՝ կյանքի շատ վաղ շրջանում դեղային ստանդարտ թերապիա կիրառելու միջոցով:
ԱՄՆ-ի հարավային Միսիսիպի նահանգում ծնված երկամյա մի աղջիկ երեխա ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համար նախատեսված ստանդարտ երեք դեղերի կիրառմամբ բուժում է սկսել ստանալ ծնվելուց հետո արդեն 30 ժամ անց:
Բժիշկների համաձայն, երեխան «գործառնական տեսակետից» բուժված է, ինչը նշանակում է, որ ստանդարտ զննումների միջոցով վիրուսը չի հայտնաբերվել, և որ անհրաժեշտ չէ նման բուժում շարունակել մինչև կյանքի վերջ:
Այս դեպքն առաջինն էր, երբ բժիշկներին հաջողվել է հասնել «գործառնական բուժման»: